Corsair Lapdog կոնստրուկցիան թույլ է տալիս տեղադրել ստեղնաշար ու մկնիկի գորգ

Corsair ընկերության նորամուծություններից մեկը կրում է Lapdog անվանումը: Արտադրողը սարքն անվանել է դյուրակիր կառավարման կենտրոն: Իրականում այն սարքավորում է, որի վրա տեղադրում են ստեղնաշարն ու մկնիկի գորգը:

Սարքի արժեքը $90 է, իսկ ստեղնաշարով տարբերակն արժե $200: Թե կոնկրետ ինչ ստեղնաշար կմտնի հավաքածուի մեջ, նշված չէ, բայց գնից պարզ է դառնում, որ այն կլինի մեխանիկական:

Բացի դրանից, Lapdog-ի վրա 3 հավելյալ USB 3.0 պորտեր կան` տարբեր սարքերի միացման համար:

Աղբյուրը` Corsair