Nokia-ն թողարկել է 20 դոլարանոց հեռախոս, որի մարտկոցը բավականացնում է 35 օր (տեսանյութ)

Microsoft-ը հայտարարել է նոր Nokia 105 հեռախոսի թողարկման մասին, որը նախատեսված է նրանց համար, ովքեր պատրաստվում են ձեռք բերել իրենց առաջին հեռախոսը կամ սմարթֆոնից բացի ցանկանում են ունենալ հուսալի պահեստային հեռախոս։ Մոդելը թողարկվելու է մեկ և երկու SIM-քարտի հնարավորությամբ։

Հեռախոսը կարժենա 20 դոլար, իսկ վաճառքը կմեկնարկի հունիսին։ Nokia 105-ն ունի հեռախոսային ընդլայնված հիշողություն (2000 կոնտակտ), հեռախոսազանգերի կատարելագործված որակ և տարողունակ մարտկոց, որը սպասման ռեժիմում բավականացնում է մինչև 35 օր։

Տեխնիկական պարամետրերն են․

Օպերացիոն համակարգ՝ Nokia Series 30+
Էկրան՝ 1,45 դյույմ, LCD-էկրան (16-bit/64k), 128 x 128 թույլատրություն,
Մարտկոց՝ BL-5CB, 800 մԱ/ժ,
Ավտոնոմ աշխատանքի ժամանակ՝ մինչև 25 օր (երկու SIM-քարտով տարբերակ), մինչև 35 օր (մեկ SIM-քարտ),
Ցանցեր՝ GSM 900/1800 ՄՀց,
Չափսեր՝ 108,5 x 45,5 x 14,1 մմ,
Քաշ՝ 69,55 գ։

Աղբյուրը՝ Nokia