Հայկական PicsArt-ը ներգրավել է 15 մլն դոլարի ներդրում

Հայկական PicsArt-ը ներգրավել է 15 մլն դոլարի ներդրում

PicsArt ֆոտոխմբագրող հավելվածը 15 մլն դոլարի ներդրում է ստացել Insight Venture Partners-ի և Sequoia Capital ներդրումային ընկերությունների կողմից։ Հիշեցնենք, որ ս․թ․ փետրվարին հավելվածում $10 մլն դոլարի չափով ներդրում կատարեց Sequoia Capital վենչուրային հիմնադրամը։

PicsArt հավելվածը թողարկվել է 2011-ի նոյեմբերին (միայն Android-տարբերակը) ու մի քանի ամսվա ընթացքում ունեցել շատ մեծ հաջողություն․ երկու ամսվա ընթացքում բեռնումների քանակն անցել է մեկ միլիոնը, ինչը բավական լուրջ թիվ էր այն ժամանակ։ Play Store-ի Photography բաժնում հավելվածը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հավելվածի iOS-տարբերակը ևս մեծ տարածում ունի, սակայն ընդհանուր առմամբ 65 մլն օգտագործողների 80%-ն օգտագործում են Android ՕՀ:

Ավելի վաղ PicsArt-ի մասին գրեց Fortune պարբերականը՝ նշելով, որ 15 մլն դոլարի ներդրում ստանալուց հետո ընկերության արժեքը կդառնա $250 մլն դոլար։