Samsung-ը պատրաստում է աշխարհի ամենաբարակ պլանշետը

Samsung հարավկորեական ընկերությունը բավական հազվադեպ է ներկայացնում նոր պլանշետներ, այդ իսկ պատճառով ընկերության նոր մոդելներն ավելի մեծ ուշադրության են արժանանում, քան հաճախակի ներկայացվող նոր սմարթֆոնները։

Չինասստանի հեռահաղորդակցային սարքերի սերտիֆիկացման կենտրոնի թույլ տված արտահոսքից տեղեկանում ենք, որ շուտով Samsung-ը ներկայացնելու է աշխարհի ամենաբարակ պլանշետը՝ Galaxy Tab S2 8.0-ը։

Սարքը կունենա 8 դյույմանոց էկրան՝ 2048 х 1536 թույլատրությամբ, ութամիջուկ պրոցեսոր՝ 1,9 ԳՀց հաճախականությամբ, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն, 8 ՄՊ տեսախցիկ և հիշողության քարտի հնարավորություն։ Դիմային տեսախցիկը կլինի 2 ՄՊ, իսկ որպես օպերացիոն համակարգ կծառայի Android Lollipop-ը։

Պլանշետը կշռելու է 260 գրամ, իսկ հաստությունը 5,4 մմ է։

Աղբյուրը՝ phonearena