Սենսորային բացատով ստեղնաշարը կարագացնի համակարգչի հետ աշխատանքը

Ելնելով նրանից, որ համակարգչային ստեղնաշարում բացատ կոճակն ամենամեծ տեղն է զբաղեցնում, Synaptics ընկերությունը որոշել է այնպիսի լուծում առաջարկել, որը թույլ կտա առավելագույնս օգտակար ձևով օգտագործել այդ տարածքը։

Ընկերության մասնագետները ստեղծել են SmartBar սենսորային կոճակ, որը թույլ է տալիս պարզ ժեստերի միջոցով կառավարել տեքստերի հավաքման գործընթացը, ինչպես նաև տարբեր ֆունկցիաներ կցել բացատ կոճակին։

SmartBar-ը չի փոխարինի նոութբուքների թաչփադին, այլ կլրացնի այն։ Սենսորային բացատը թույլ կտա մեծացնել կամ փոքրացնել տառաչափը, ստեղծել մակրոսներ, թերթել էջը և այլն։

Նոր տեխնոլոգիայով արդեն հետաքրքրվել են խոշոր արտադրողները․ ThermalTake ընկերությունը հաղորդել է, որ շուտով կօգտագործի SmartBar-ն իր խաղային ստեղնաշարներում։

Աղբյուրը՝ Ars Technica