Microsoft-ը գործարկել է Skype-ի վեբ-տարբերակը

Microsoft-ը գործարկել է Skype-ի վեբ-տարբերակը

Microsoft ընկերությունը գործարկել է Skype-ի վեբ-տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել ծրագրից՝ առանց այն համակարգչում տեղադրելու։ Անհրաժեշտ է միայն այցելել Skype.com կամ web.skype.com։

58

Առայժմ վեբ-տարբերակը հասանելի է միայն ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում։ Այն աշխատում է բոլոր հայտնի դիտարկիչներում, ներառյալ՝ Chrome, Safari, Firefox և Internet Explorer։ Ծրագրում հասանելի են բոլոր ֆունկցիաները՝ զանգեր և տեսազանգեր, հաղորդագրություններ, որոնում և այլն։

Microsoft-ը գործարկեց Skype-ի վեբ-տարբերակի փակ փորձարկում դեռևս 2014-ի ձմռանը։ Որպեսզի օգտագործողները կարողանան առանց Adobe Flash-ի ու այլ կարգավորումների զանգեր կատարել, Microsoft-ը ծրագրում է օգտագործել Web Real-Time Communication (WebRTC) բաց արձանագրությունը։

Աղբյուրը՝ Skype

Բաժիններ: Ծրագրեր