Համակարգ, որը լիցքավորում է սարքերը Wi-Fi-ի միջոցով

Համակարգ, որը լիցքավորում է սարքերը Wi-Fi-ի միջոցով

Wi-Fi ռոուտերներից ճառագայթվող ալիքները կարող են օգտագործվել տարբեր շարժական սարքեր լիցքավորելու համար։ Սակայն այնպիսի լուծում, որը թույլ կտար առանց Wi-Fi կապը խոչընդոտելու լիցքավորել սարքերը, առայժմ չկար։

Վաշինգտոնի համալսարանի գիտնականների խումբն այս ոլորտի հետազոտություն է արել և ստեղծել այնպիսի համակարգ, որը թույլ է տալիս Wi-Fi-ով լիցքավորել սարքերն առավելագույնը 85 մետր հեռավորության դեպքում։ Համակարգը բաղկացած է Wi-fi-ռոուտերից և հատուկ մշակված սենսորներից, որոնք ռադիոալիքները վերածում են հոսանքի ։

Ընդ որում՝ օգտագործվում է սովորական ռոուտեր, գիտնականները միայն փոխում են մոդեմի ծրագիրն այնպես, որպեսզի սարքերի լիցքավորումը չխանգարի Wi-Fi-ինտերնետին։ Նշենք, որ Energous ընկերությունն արդեն իսկ վաճառում է նման լիցքավորող մոդեմներ, սակայն այդ սարքերն առայժմ չեն կարողանում միաժամանակ ապահովել Wi-Fi ինտերնետ ու անլար լիցքավորում։

Գիտնականների ստեղծած համակարգը հաջող փորձարկում է անցել և արդյունավետ աշխատում է Սիեթլի վեց տներում։ Գիտնականները որպես մոդեմ օգտագործում են Asus-ի RT-AC68U մոդելը։

Աղբյուրը՝ Wired

Բաժիններ: Ինովացիա