Apple-ը կթողարկի Android-հավելված՝ iOS-ին անցում կատարելու համար

Apple-ը կթողարկի Android-հավելված՝ iOS-ին անցում կատարելու համար

Բոլոր նրանց համար, ովքեր կցանկանան Android-սմարթֆոնից կամ պլանշետից անցում կատարել Apple-ի սարքերին, շուտով կթողարկվի հարմար ծրագիր։ Մոտակա ամիսներին Google Play-ում կհայտնվի «Move to iOS» հավելվածը, որը մշակվել է Apple-ի կողմից։

Այս մասին հայտնի է դարձել iOS 9-ի մասին տեղեկատվական նյութերից, որոնք տեղադրվել են Apple-ի կայքում։ Ընդ որում՝ այսօր անցկացված WWDC համաժողովի ընթացքում ոչինչ չի ասվել վերոնշյալի մասին։ «Move to iOS»-ը կօգնի ամպային լուծումների միջոցով Android-սարքից տեղափոխել կոնտակտները, SMS-հաղորդագրությունները, լուսանկարներն ու տեսանյութերը iOS-սարքի վրա։

Կարելի է տեղափոխել նաև դիտարկչի էջանշումները, փոստային հաշիվները, օրացույցի նշումները, երգերն ու նույնիսկ աշխատանքային սեղանի ֆոնը։ «Move to iOS»-ը կօգնի միանգամից AppStore-ից բեռնել համապատասխան iOS-հավելվածներ։

Աղբյուրը՝ Engadget