«Չինական» Google-ը կթողարկի ինքնակառավարվող ավտոմեքենա

Չինական Baidu ընկերությունը, որը երկրի առաջատար որոնողական համակարգն է, պատրաստվում է թողարկել սեփական ռոբոտ-ավտոմեքենան։

Սպասվում է, որ 2015-ի կեսերին ընկերությունը սեփական մշակման ինքնակառավարվող ավտոմեքենա։ Baidu-ի ավագ փոխնախագահ Ցզին Վանի խոսքով՝ մեքենան մշակվում է աշխարհի խոշոր ավտոարտադրողներից մեկի հետ համատեղ, որի անունն առայժմ չի նշել։ Նշենք, որ ավելի վաղ ընկերությունն այս ոլորտում ունեցել է BMW-ի հետ աշխատելու փորձ։

Baidu-ի ներկայացուցիչների խոսքով՝ ինքնակառավարվող մեքենայում պետք է ամեն դեպքում լինեն ոտնակներ ու ղեկ՝ անհրաժեշտության պարագայում միջամտելու համար։

Աղբյուրը՝ BBC