Reddit օգտագործողները բարկացել են, երբ կայքը փակել է գեր մարդկանց ատելու մասին թեման

Reddit օգտագործողները բարկացել են, երբ կայքը փակել է գեր մարդկանց ատելու մասին թեման

Reddit քննարկումների կայքը փոխել է իր քաղաքականությունը և երեկ երեկոյան փակել է հինգ ֆորումներ, որոնցից մեկը նվիրված էր գեր մարդկանց ատող օգտագործողների քննարկումներին։

Վերոնշյալ “fatpeoplehate” ֆորումն ուներ ավելի քան 5,000 անդամ, ովքեր պարբերաբար գրառումներ էին անում և քննարկում, թե ինչքան են ատում գեր մարդկանց։

Ֆորումները հեռացնելու մասին հայտարարել է կայքի ղեկավար Էլեն Փաոն։ Փակվել են նաև այն ֆորումները, որտեղ օգտագործողները քարկոծում էին սևամորթներին ու միասեռականներին։ Որոշ օգտագործողներ քննադատել են վերոնշյալ արգելափակումը։

Կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Twitter-ում կատարած գրառման մեջ պաշտպանել է կայքի բռնած դիրքորոշումը։

 

 

Բաժիններ: Աշխարհ
Թեգեր: Reddit, գեր, ֆորում