«Խելացի» բիկինին կհիշեցնի արևապաշտպան քսուքի մասին (տեսանյութ)

Spinali Design ֆրանսիական ընկերությունը ստեղծել է «խելացի» բիկինի, որը ժամանակին կարողանում է հիշեցնել արևապաշտպան քսուքի մասին։ Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը չափվում է լողազգեստի վրա ամրացված սենսորի միջոցով։

Եթե սենսորը գրանցի ՈՒՄ ճառագայթման բարձր ինտենսիվություն, այն սմարթֆոնի կամ պլանշետի վրա ծանուցում կուղարկի։ Հավելվածը թույլ է տալիս ընտրել արևայրուքի ցանկալի աստիճանը։

Հավաքածուն այնքան էլ մատչելի չէ՝ 149 եվրո։ Այժմ ընկերությունն աշխատում է տղամարդկանց և երեխաների համար նախատեսված լողազգեստի վրա։ Նախատեսվում է նաև երեխաների լողազգեստ համալրել GPS-սենսորներով, որպեսզի ծնողները կարողանան հեշտորեն հետևել երեխաներին։

Աղբյուրը՝ Mirror.co.uk