Samsung-ն ու BlackBerry-ն միասին սմարթֆոն կթողարկեն

Samsung ընկերությունը BlackBerry-ի հետ համատեղ մշակում է նոր Android-սմարթֆոն։ Այս մասին իր Twitter-ում է գրել վերլուծաբան Էլդար Մուրտազինը։ Վերջինիս խոսքով՝ սարքը կթողարկվի այս տարի։

Սպասվում է, որ սարքը կաշխատի Lollipop օպերացիոն համակարգով, սակայն համակարգում ներդրված կլինեն BlackBerry-ի ծառայությունները։ Սարքի տեխնիկական պարամետրերի մասին առայժմ տեղեկություններ չկան։

Samsung-ն արդեն ունի կանադական ընկերության հետ աշխատելու փորձ։ Երկու տարի առաջ Samsung-ը սկսեց գովազդել BlackBerry Messenger-ն իր Galaxy-սարքերի վրա։ Իսկ վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Samsung-ը ցանկանում է գրել BlackBerry-ն 7,5 մլն դոլարով։

Աղբյուրը՝ @eldarmurtazin