Microsoft Splendo` համակարգիչ USB-ֆլեշի չափսերով

Microsoft-ը հնդկական iBall ընկերության հետ միասին հայտարարել է USB-ֆլեշի չափսեր ունեցող մինիհամակարգչի թողարկման մասին: Microsoft Splendo-ն աշխատում է Windows 8.1 օպերացիոն համակարգով, ունի քառամիջուկ Intel Atom սմարթֆոն, 2 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն:

Հեռուստացույցին կամ մոնիտորին Splendo-ն միանում է HDMI-ի միջոցով: Սարքն ունի նաև USB ու microUSB մուտքեր, իսկ Bluetooth 4.0 մոդուլի միջոցով միանում է անլար մկնիկին ու ստեղնաշարին: Նախատեսված է նաև microSDXC քարտի հնարավորություն:

Նորույթի վաճառքը կմեկնարկի հաջորդ ամսվա ընթացքում, սկզբնական շրջանում այն կվաճառվի միայն Հնդկաստանում` 140 դոլարով:

Աղբյուրը` iBall