Առաջին 10-ամիջուկ սմարթֆոնը կթողարկվի ս.թ. հոկտեմբերին

Առաջին 10-ամիջուկ սմարթֆոնը կթողարկվի ս.թ. հոկտեմբերին

Elephone չինական ընկերությունը պատրաստվում է ներկայացնել P9000 սմարթֆոնը, որ համալրված կլինի Helio X20 MT6797 պրոցեսորով, որը MediaTek ընկերության առաջին 10-ամիջուկ չիպն է: Պրոցեսորն ունի 2 Cortex A72 միջուկ` 2,5 ԳՀց հաճախականությամբ, 4 Cortex A53 միջուկ` 2 ԳՀց հաճախականությամբ, և 4 Cortex A53s` 1,4 ԳՀց հաճախականությամբ: Որպես գրաֆիկական պրոցեսոր Elephone P9000-ում կօգտագործվի Mali T860 կամ T880:

Սմարթֆոնը կաշխատի Android 5.1 օպերացիոն համակարգով, կունենա 4 ԳԲ օպերատիվ և 32 ԳԲ ներքին հիշողություն` մինչև 128 ԳԲ SD-քարտի հնարավորությամբ: Հիմնական տեսախցիկը կլինի 20,7 ՄՊ, իսկ դիմայինը` 8:

Elephone P9000-ը կունենա 5,5 դյույմանոց FullHD-էկրան: Սմարթֆոնը կունենա նաև երկու SIM-քարտի հնարավորություն: Քանի որ ընկերությունն աշխատում է հնարավորինս օպտիմալացնել սմարթֆոնի աշխատանքը, մարտկոցի տարողությունը շատ մեծ չէ` 3100 մԱ/ժ:

Սպասվում է, որ Elephone P9000-ը կարժենա 499 դոլար:

Բաժիններ: Ինովացիա, Մոբայլ