Ճապոնիայում ներկայացվել է «ռոբոտ-պղպեղ» (տեսանյութ)

Ճապոնական SoftBank Robotics հեռահաղորդակցական ընկերությունը թողարկել է բջջային օպերատորին ոչ հատուկ ռոբոտ-հումանոիդ, որը կոչվել է Pepper (պղպեղ):

Ռոբոտի առաջին հազար օրինակը վաճառվել է ռեկորդային ժամկետում` ընդամենը մեկ րոպեում: Նորույթի գինը 1 800 դոլար է: Առաջին գնորդները կստանան իրենց ռոբոտն արդեն հուլիսին: Այդ ժամանակ Softbank Robotics-ը կսկսի ընդունել երկրորդ խմբաքանակի պատվերները:

Հումանոիդ Pepper-ը մշակվել է Softbank-ին պատկանող Aldebaran Robotics SAS ընկերության կողմից, որը հայտնի է իր Nao ռոբոտով: Մարդկային հույզերի ճանաչման համակարգի շնորհիվ Pepper-ը կարողանում է խոսել, հասկանալ ու արձագանքել մարդկանց հույզերին ու տրամադրության փոփոխություններին:

Softbank-ի գլխավոր տնօրենի խոսքով` Pepper-ը կարող է հիվանդ ու տարեց մարդկանց խնամել, վաճառող-խորհրդատու աշխատել, ինչպես նաև օգտագործվել որպես «խելացի խաղալիք» երեխաների համար:

Աղբյուրը` Japan Times