Gmail-ում հայտնվել է ուղարկված նամակը հետ կանչելու ֆունկցիա

Gmail-ում հայտնվել է ուղարկված նամակը հետ կանչելու ֆունկցիա

Google ընկերությունը Gmail փոստային ծառայությունում ավելացրել է ուղարկված նամակը հետ կանչելու ֆունկցիա: Undo Send կոճակը բավական երկար ժամանակ փորձարկվում էր, ու այն հնարավոր էր միացնել միայն Gmail Labs-ից, որտեղ ներկայացված են Gmail-ի բոլոր փորձնական ֆունկցիաները:

Նոր ֆունկցիան հասանելի է միայն Gmail-ի վեբ-տարբերակում: Այն միացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել Gmail-ի վերևի աջ անկյունում գտնվող կարգավորումների մենյու, այնուհետև` «Ընդհանուր» բաժին ու նշել «Հետ կանչել նամակը» տողը:

undo-send

Ցանկության դեպքում կարելի է նաև սահմանել ֆունկցիայի գործողության ժամկետ` 5, 10, 20 կամ 30 վայրկյան: Նամակը հետ կանչելու հնարավորությունն իրականում նշանակում է, որ նամակներն ուղարկվում են մի փոքր ուշ` հնարավորություն տալով օգտագործողին միտքը փոխելու դեպքում դադարեցնել ուղարկման գործընթացը:

Աղբյուրը` Google բլոգ

Բաժիններ: Լայֆ Հաք, Ծրագրեր