Hadrian ռոբոտը երկու օրում կարող է տուն կառուցել

Ավստալացի գյուտարար, Fastbrick Robotics ընկերության հիմնադիր Մարկ Պիվակը մշակել է աշխահում առաջին ավտոմատացված ռոբոտը, որը կարողանում է երկու օրում շարել տան պատերը:

Hadrian կոչվող ռոբոտը մեկ ժամում 1000 աղյուս է տեղադրում, կարող է նաև աշխատել գիշերը: Այսպես ռոբոտը կարող է տարեկան 150 տուն պատրաստել:

Hadrian-ն օգտագործում է  3D համակարգչային պրոեկտավորում (CAD), որը ստեղծում է տան կառուցման ծրագիրը և որոշում յուրաքանչյուր աղյուսի տեղադրման կոորդինատները: Աղյուսները կտրվում են տեղում, իսկ միմյանց սոսնձելու համար օգտագործվում է լուծույթ:

Hadrian նախագիծը մշակվել է 10 տարի շարունակ, և մշակման վրա ընկերությունը ծախսել է մոտ 7 մլն դոլար:

Աղբյուրը` Independent