Ճապոնացիները մշակել են խելացի հագուստի նոր տեխնոլոգիա

Ճապոնացիները մշակել են խելացի հագուստի նոր տեխնոլոգիա

Խելացի հագուստն արդեն երազանք չէ, այլ մոտ իրականությանը: Ճապոնացի հետազոտողները մշակել են նոր տեխնոլոգիա՝ հատուկ տպվող ներկ (printable conductive ink), որը պահպանում է գործվածքի վրա ամբողջ սխեման անգամ այն դեպքում, եթե դուք ձգում եք ձեր հագուստը: Սա նշանակում է, որ դուք կարող եք ունենալ մարզական հագուստ՝ հագեցած բազմաթիվ սենսորներով, համակարգչային սարքերով և գործողնությունները հսկող թրեքերներով:

Սխեման իրենից ներկայացնում է ֆտորի, օրգանական լուծիչի և արծաթի կաթիլների խառնուրդ, որոնք միասին փոխանցում են էներգիա անգամ այն դեպքում, եթե դուք չարաշահում եք հագուստի օգտագործումը:

Այս տեխնոլոգիայի նախատիպը թևնոց է, որը հսկում է մկանների շարժումները: Ճիշտ է այսօր շուկայում արդեն իսկ գոյություն ունեն խելացի մարզական հագուստներ, սակայն այս տեխնոլոգիայի կիրառումը այն կդարձնի ավելի կոմերցիոն և հարմարավետ:

Աղբյուրը՝ engadget.com