Apple Music-ը կթողարկվի iOS 8.4-ի և Beats 1 ռադիոկայանի հետ համատեղ

Apple Music-ը կթողարկվի iOS 8.4-ի և Beats 1 ռադիոկայանի հետ համատեղ

apple-musicApple ընկերության Apple Music նոր երաժշտական հոսքային ծառայությունը կթողարկվի iOS օպերացիոն համակարգի 8.4 տարբերակի և Beats 1 ռադիոկայանի հետ համատեղ հունիսի 30-ին: Այս մասին գրում է իր բլոգում Beats-ի նախկին և այժմ արդեն Apple Music-ի ղեկավար Իան Ռոջերսը:

Apple-ը պլանավորում է գործարկել ամսական 10 դոլար արժեքով նոր երաժշտական հոսքային ծառայություն: Այս ծառայությամբ Apple-ը կմրցակցի Spotify, Rdio, Rhapsody և նման այլ հայտնի ծառայությունների հետ՝ առաջարկելով ավելի քան 10 մլն. երաժշտություն՝ հիմնված օգտագործողների երաժշտական ճաշակի վրա:

Նշենք, որ iTunes-ի ղեկավար Էդդի Քյուն հայտնել է, որ սպասվող iOS 9 բջջային ՕՀ-ն համալրված կլինի Apple Music-ով: Նա նաև ընդգծել է, որ երգերի սահմանափակումն iTunes Match-ում 25 000-ից կդառնա 100 000:

Աղբյուրը՝ cnet.com

Թեգեր: Apple, apple music, iOS 8.4