Մինչև տարեվերջ Samsung-ը շուկա կհանի նոր Tizen սմարթֆոններ

Մինչև տարեվերջ Samsung-ը շուկա կհանի նոր Tizen սմարթֆոններ

Հարավկորեական խոշոր սմարթֆոն արտադրող Samsung-ը նախատեսում է մինչև 2015թ. տարեվերջ թողարկել բրենդային Tizen բջջային ՕՀ-ով աշխատող նոր սմարթֆոններ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղելով իր ներքին աղբյուրներին:

Հիշենք, որ ինչպես Google-ի Android ՕՀ, այնպես էլ Tizen-ը՝ բաց կոդով օպերացիոն համակարգ է՝ նախագծված բջջային սարքերի (սմարթֆոն, պլանշետ, հեռուստացույց և այլն) համար: Ի սկզբանե Tizen-ը թողարկվել էր՝ մրցակցելու Android և iOS ՕՀ-ների հետ: Սակայն մի շարք անհաջողություններից հետո, հարավկորեական ընկերությունը որոշեց այն առաջարկել որպես ալտերնատիվ՝ մատչելի սարքեր փնտրող զարգացող շուկաներում:

Առայժմ Samsung-ը չի տարածում որևէ մեկնաբանություն այս նորության մասին: Պարզ չէ նաև, թե նոր Tizen սարքերի թողարկման դեպքում որ շուկաներ դրանք կմատակարարի ընկերությունը: Հարկ է նշել, որ Samsung-ը բավարարված չէ 2015թ. առաջին եռամյսակում  վաճառված մարթֆոնների վիճակագրական տվյալներով, ինչը և կարող է առիթ հանդիսանալ Tizen-ը շուկայում զարգացնելու և տարածելու համար:

Աղբյուրը՝ Reuters.com