Հայ հաքերները հրապարակել են ադրբեջանցիների անձնագրային տվյալներ

Հունիսի 29-ի գիշերը «Հայկական Մոնթե Մելքոնյան Կիբեր Բանակ» հաքերային խմբավորումը կոտրել է մոտ 50 ադրբեջանական կայք և հրապարակել 5700 ադրբեջանցիների նույնականացման ID քարտերի տվյալներ:

Այս մասին գրում է իր բլոգում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: itTREND.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ սա պատասխան հարձակում էր. «Հունիսի 26-ին ադրբեջանցիներն իրենց բանակի տոնի կապակցությամբ կոտրել էին հայկական կայքեր: Սա էլ մերոնց պատասխանն էր»:

Կոտրված կայքերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Անձնագրային տվյալները հասանելի են այստեղ: