Երևանում կայացավ հաղորդակցության ոլորտի միջազգային մեդիա-ֆորում

Երևանում կայացավ հաղորդակցության ոլորտի միջազգային մեդիա-ֆորում

Երևանում ավարտվեց «Հաղորդակցվել՝ հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» միջազգային մեդիա-ֆորումը: Ֆորումի պաշտոնական գործընկերն էր «Յուքոմ» ընկերությունը:

Համաժողովին մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերություններ, ինչպիսիք են  IIC (Հաղորդակցման միջազգային ինստիտուտ), AT&T, Microsoft, Swedish Post and Telecom Authority, Ericsson, OSCE, Roscomnadzor, Armenian Internet Governance Council,  “Cross Hi-Tech” LLC, ARANEA, Bloomberg Media EMEA, Armenian Association of Telemedicine և այլ կառույցներ:

«Յուքոմ» ընկերության փոխտնօրեն Արամ Բարսեղյանը ներկայացրեց ընկերության ներդրումը Հայաստանում հեռահաղորդակցման ոլորտի զարգացաման մեջ և խոսեց հեռանկարների մասին:

Համաժողովի ընթացքում ներկայացվեցին մի շարք զեկույցներ, բարձրացվեցին հարցեր և առաջարկներ, որոնք վերաբերում էին հեռահաղորդակցման ոլորտի զարգացմանը, թվայնացման խնդիրների արդյունավետ լուծմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը և այլն:

«Յուքոմ» ընկերությունը մասնավորապես առաջարկեց մշակել գլոբալ համապետական քաղաքականություն ֆիզիկական ենթակառուցվածքների համակարգային լուծման վերաբերյալ, որը կօգնի հեռահաղորդակցման օպերատորներին ավելի հեշտ կառուցել ցանցը և իրենց ծառայություններն առավել հասանելի դարձնել լայն հասարակությանը: