Համացանցում հայտնվել է հատված Marvel-ի «Մրջյուն մարդը» ֆիլմից (վիդեո)

Marvel's Ant-Man..Scott Lang/Ant-Man (Paul Rudd)..Photo Credit: Zade Rosenthal..? Marvel 2014

Համացանցում հայտնվել է Marvel-ի սպասված հումորային «Մրջյուն մարդը» ֆիլմից 2 րոպեանոց հատված: Սուպերհերոսի դերում Պոլ Ռադն է:

Այս կարճ դրվագում ցուցադրվում է, թե ինչպես է Ֆիլմի հերոսն առաջին անգամ ծանոթանում իր կոստյումի հետ: Նա սեղմում է հագուստի կոճակը և դառնում է մրջյունի չափսերի:

Ի սկզբանե «Մրջյուն մարդը» պատկերապատում է, որում բիոքիմիկոս Հենք Պիմը ստեղծում է տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս դառնալ մրջյունի չափսի: Նա օգտագործում է այդ տեխնոլոգիան չար ուժերի դեմ պայքարում:

Նշենք, որ «Մրջյուն մարդը» միջազգային կինովարձույթներում կհայտնվի հուլիսի 16-ին: