Համացանցում հայտնվել են ապագա iPhone 6S-ի լուսանկարներ

Համացանցում հայտնվել են ապագա iPhone 6S-ի լուսանկարներ

Համացանցում հայտնվել են Apple-ի ապագա սմարթֆոն iPhone 6S-ի ետնային կաղապարի լուսանկարներ: Դրանք հրապարակել է 9to5Mac-ը, որը հայտնի է Apple-ի մասին ճշգրիտ լուրերի արտահոսքով: Նշենք, որ այս սմարթֆոնի թողարկումը սպասվում է 2015-ի աշնանը:

9to5mac_6s25-650x433 9to5mac_6s191-650x433

Լուսանկարներից կարելի է նկատել, որ փոփոխությունների ենթարկվել է միայն սմարթֆոնի ներքին հատվածը: Ըստ երևույթին Apple-ը նոր մայրական պլատա է թողարկել:

Դե իսկ արտաքնապես սարքն ունի նույն տեսքը՝ միևնույն կառուցվածքը, գույնը, հաստությունը: Սպասվում է, որ նորույթը հագեցած կլինի Force Touch տեխնոլոգիայով և կստանա ավելի հզոր ֆոտոխցիկ:

Աղբյուրը՝ 9to5Mac.com