Facebook-ը փոխել է իր լոգոտիպը

Facebook-ը փոխել է իր լոգոտիպը

Facebook սոցցանցը փոխել է իր ապրանքանշանի դիզայնը: Այս մասին Twitter միկրոբլոգում հայտնում է սոցցանցի արտադրանքների գլխավոր դիզայներ Քրիստոֆ Թոզիեթը:

«Դիմավորեք նոր լոգոտիպը», – գրել է նա:

fb 2

Facebook-ի կրեատիվ տնօրեն Ջոն Հիքինգը Brand New բլոգին հայտնել է, որ ապրանքանշանի թարմացման ժամանակ խնդիր էր դրված այն դարձնել ավելի մտերմիկ և հասանելի:

Նոր լոգոտիպի ռեդիզայնի շուրջ աշխատել է սոցցանցի դիզայններների ներքին թիմը և Էրիկ Օլսենը, ով նախագծել էր 2005-ին Facebook-ի Klavika տառատեսակը: Նոր լոգոտիպում ամենանշանակալից փոփոխությունը «а» տառի գրելաձևն է: Այն դարձել է ավելի կլորավուն և բարակ:

Աղբյուրը՝ cnet.com

Թեգեր: Facebook, լոգոտիպ