Ինչպես է Samsung-ը ստուգում իր նոութբուքների ամրությունը (վիդեո)

Samsung ընկերությունը հրապարակել է տեսանյութ, ուր ցուցադրում է, թե ինչ թեսթերի են ենթարկվում նոութբուքները լաբորատորիաներում՝ վաճառքի դուրս գալուց առաջ: Վիդեոյում կարելի է տեսնել, թե ինչպես է հարավկորեական ընկերությունը ստուգում իր սարքերի դիմադրողականությունն ու ամրությունը:

Ընկերությունը նշում է, որ թեսթերի ժամանակ կատարվում է կյանքում հնարավոր գրեթե բոլոր իրավիճակների փորձարկում՝ սարքերի կաղապարի ճնշում, ճկում, հարվածներ, անկում տարբեր եզրերով, ստեղնաշարի անընդհատ սեղմում, ջերմաստճանային տարբեր պայմանների և խոնավության ստուգում և այլն:

Բացի դրանից, Samsung-ը ստուգում է սարքերի աղմուկը և տաքացումը երկար օգտագործելու պարագայում:

Աղբյուրը՝ samsungtomorrow.com