Cortana ձայնային օգնականը կինտեգրվի Word-ում

Cortana ձայնային օգնականը կինտեգրվի Word-ում

Microsoft-ը մտադիր է իր ձայնային օգնական Cortana-ն դարձնել Office 365 փաթեթի անբաժան մասնիկը: Ներկա պահին ընկերությունն աշխատում է այն՝ որպես անձնական օգնական Office 365-ում ինտեգրելու շուրջ: Այս մասին Microsoft-ը հայտնում է իր կորպորատիվ բլոգում:

Windows Insider նախագծի մասնակիցները, ովքեր ծանոթանում են Windows 10-ին և օգտագործում Office 365-ի First Release տարբերակը մոտակա ժամանակում կկարողանան փորձարկել Cortana-ն Word, Excel և օֆիսային մնացալ ծրագրերում:

Cortana-ն ձայնային հրամանների միջոցով կկարողանա արագորեն որոնել փաստաթղթեր, ուղարկել էլ.փոստով նամակներ և կատարել այլ պարզ խնդիրներ:  Բացի դրանից, Cortana-ն կզգուշացնի օգտագործողներին նշանակված հանդիպումների և իրադարձությունների մասին:

Նրանք, ովքեր չեն ցանկանա օգտվել Cortana-ից, կկարողանան անջատել այդ ֆունկցիան Office 365-ից:

 

Բաժիններ: Ծրագրեր, Տեխնո
Թեգեր: Cortana, Microsoft, Office 365