Google-ը թարմացրել է Gmail-ի վեբ-տարբերակը

Google-ը թարմացրել է իր էլ.փոստ ծառայության վեբ-տարբերակը: Այժմ Gmail-ը հագեցած է մեծաքանակ նոր վիզուալ ֆոնային թեմաներով, ինչպես նաև emoji սմայլերով:

Վիզուալ ֆոնային թեմաների նոր հավաքածուն պարունակում է լայնաֆորմատ նկարներ, որոնցից որոշները ստեղծվել են հատուկ Gmail-ի համար: Բացի դրանից, օգտագործողներն այսուհետ կարող են վերբեռնել սեփական թեմաները, խմբագրել դրանք՝ ավելացնելով տեքստ, էֆեկտներ և այլն:

Google-ը խորհուրդ է տալիս օգտագործել վիզուալ թեմաները այն դեպքում, երբ օգտագործողն աշխատում է միանգամից մի քանի հաշիվներով: Այդ դեպքում հեշտ կլինի առաջին հայացքից հասկանալ, թե որ հաշիվն է այդ պահին բացված:

sm.sdd.600

Դե իսկ նոր emoji սմայլերը Gmail-ում ավելացել են Google Hangouts բջջային հավելվածից:

Աղբյուրը՝ Google Official Blog