MasterCard-ն կգործարկի սելֆի ճանաչում գաղտնաբառի փոխարեն (վիդեո)

MasterCard-ն կգործարկի սելֆի ճանաչում գաղտնաբառի փոխարեն (վիդեո)

MasterCard ընկերությունը մտադիր է աշնանը թողարկել՝ վճարումներ կատարելիս օգտագործողի անձի ճանաչման նոր համակարգ:

Ներկա պահին MasterCard-ն օգտագործում է SecureCode, որը պահանջում է գաղտնաբառի մուտքագրում: Սակայն այսօր ընկերությունը կարծում է, որ SecureCode-ն ունի մի շարք թերություններ, քանի որ գաղտնաբառը կարելի է գողանալ կամ օգտագործողը կարող է այն պարզապես մոռանալ և այլն: Այդ իսկ պատճառով ընկերությունը մտադիր է գործարկել բիոմետրիկ ճանաչում:

mc2

Պիլոտային նախագծի շրջանակում օգտագործողներին առաջարկվելու է սմարթֆոնում տեղադրել հատուկ ծրագիր: Վճարում կատարելու պահին օգտագործողից կպահանջվի սկան անել մատնահետքը կամ դեմքը: Առաջին տարբերակը հնարավոր է միայն մատնահետքի սենսորով հագեցած սմարթֆոնների համար, իսկ 2-րդ տարբերակը՝ ցանկացած:

Այսինքն վճարում կատարելու համար օգտագործողից կպահանջվի ուղիղ իմաստով կատարել սելֆի լուսանկար: Համակարգը այն կհամեմատի գրանցման ժամանակ ստացված լուսանկարի հետ և կհաստատի կամ կմերժի գործարքը:


Այս համակարգի փորձարկման փուլին կմասնակցի 500 օգտագործող: Թեսթավորումից հետո կկայացվի համակարգի նպատակահարմարության որոշում:

Աղբյուրը՝ CNN Money