GoPro-ն թողարկել է նոր Hero 4 Session մոդելը (վիդեո)

Ամերիկյան GoPro ընկերությունը ներկայացրել է Hero 4 Session խցիկը: Արտադրողի խոսքով այն ամենափոքրն է, ամենաթեթևն է և ամենահարմարն է մինչ օրս թողարկված GoPro մոդելներից:

Hero 4 Session-ն ունի խորանարդի տեսք, 50 %-ով փոքր և 40 % թեթև է նախորդ  GoPro Hero 4 դրոշակակրից: Նոր սարքը հագեցած է ընդամենը մեկ ֆիզիկական կոճակով, որի միջոցով կատարվում բոլոր հրամանները:

GoPro Hero 4 Session-ով կարելի է տեսանկարել 2560 x 1440 պիքսել թույլատրությամբ վիդեոներ՝ 30կ/վ հաճախականությամբ: Իսկ Full HD և HD նկարահանումները՝ 60կ/վ և 100կ/վ հաճախականությամբ համապատասխանաբար: Hero 4 Session-ը լուսանկարում է 8Մպ: Սարքը հագեցած է երկու բարձրախոսներով, որոնք ավելի մաքուր են ձայնագրում շրջակա ձայները: Սարքի լիցքավորումը կատարվում է Micro-USB-ի միջոցով:

Սարքի օգտագործման հարմարավետության համար կարելի է օգտագործել հատուկ բջջային հավելվածներ, որոնք կապ են հաստատում Hero 4 Session-ի հետ Wi-Fi-ի կամ Bluetooth-ի միջոցով: GoPro Hero 4 Session մոդելը կարող է դիմանալ բարձրությունից անկմանը և մինչև 10մ խորությամբ ջրում ընկղմանը:

GoPro Hero 4 Session-ի վաճառքը կմեկնարկի 2015թ. հուլիսի 12-ին: Սարքի արժեքն է 400 դոլար:

Աղբյուրը՝ Mashable.com