Sony Xperia Z5-ը կթողարկվի 2 ամսից

GSMArena-ի աղբյուրի խոսքով, Sony ընկերության հաջորդ դրոշակակիր սմարթֆոն Xperia Z5-ը կներկայացվի ընթացիկ տարվա սեպտեմբերին

Նույն աղբյուրների խոսքով, մոդելը հագցած է լինելու 4Գբ օպերատիվ հիշողությամբ, Snapdragon 820 պրոցեսորով, 4500 մԱ/Ժ մարտկոցով, 21Մպ ֆոտոխցիկով, 4K և HDR նկարահանելու հնարավորությամբ:

Ինչպես ավելի վաղ գրում էր itTREND.am-ը, ընկերությունը հնարավոր է միաժամանակ թողարկի նաև այլ Xperia Z5 Compact և Xperia Z5 Ultra մոդելները: Xperia Z5 և մնացյալ նշված մոդելների մասին Sony դեռ որևէ պաշտոնական ինֆորմացիա չի տարածում:

Աղբյուրը՝ GSMArena.com