VKontakte-ն ավելացրել է Full HD ցուցադրություն

VKontakte-ն ավելացրել է Full HD ցուցադրություն

«ՎԿոնտակտե» սոցցանցում այսուհետ կարելի է տեղադրել և դիտել Full HD (1920 × 1080) ֆորմատի վիդեոնյութեր՝ 60 կադր վայրկյանում հաճախականությամբ: Այս մասին սոցցանցը հայտնում է իր պաշտոնական էջում:

Փոփոխության է ենթարկվել նաև վիդեոնյութերն առաջ և ետ տանելու ղեկավարումը: Այսուհետ բոլոր նոր վերբեռնվող վիդեոները հնարավոր կլինի ետ ու առաջ անել մինչև 1 վրկ. ընմիջումով:  Բացի դրանից, սոցցանցի վիդեոփլեյերը ստացել է նոր դիզայն: