Facebook-ը փոխել է «Ընկերներ» նշանը՝ խուսափելու գենդերային խտրականությունից

Facebook-ը փոխել է «Ընկերներ» նշանը՝ խուսափելու գենդերային խտրականությունից

Facebook սոցցանցը փոխել է իր «Ընկերներ» նշանի դիզայնը, հաղորդում է Next Web-ը:

Ի տարբերություն նախորդ տարբերակի, որի ձախ մասում տղամարդու պատկերն է և աջում կնոջ՝ այժմ նշանի տեսքսը կախված է օգտագործողի սեռից: Օրինակ եթե օգտագործողը տղամարդ է, նշանը մնում է նույնը, իսկ կնոջ դեպքում՝ պերսոնաժները տեղերով փոխվում են: Նույն սկզբունքում ձևափոխվել է նաև «Խմբեր» նշանը:

Այն հարցին, թե ինչու է փոխվել նշանների դիզայնը, Facebook-ի դիզայնի բաժնի ղեկավար Քեյթլին Վիները գրել է. «Վերլուծելով դրանք, ես հասկացա, որ կնոջ կերպարը տղամարդու ետևում է: Այս կերպ կարծես հատուկ գենդերային անհավասարություն պատկերված լինի»:

Աղբյուրը՝ The Next Web