Instagram-ը թույլ կտա վերբեռնել 1080×1080 պիքսել լուսանկարներ

Instagram ֆոտոծառայության համահիմնադիր Մայքլ Կրիգերը հայտնել է, որ շուտով հավելվածը կդադարի լինել միայն սելֆիներ և ուտեստներ կիսելու հարթակ: Նրա խոսքով, այժմ փորձարկվում է ավելի բարձր թույլատրությամբ լուսանկարների վերբեռնման հնարավորությունը iOS և Android ծրագրերում:

Ներկա պահին Instagram-ում հնարավոր է վերբեռնել 640 x 640 պիքսել թույլատրությամբ լուսանկարներ: Շուտով այս սահմանափակումը կդառնա 1080 x 1080, ինչի արդյունքում Instagram-ում կավելանան որակյալ լուսանկարները: Թե արդյոք այս նորույթը կվերաբերի նաև վիդեոնյութերին, առայժմ անհայտ է:

Ընդ որում, լուսանկարները վերբեռնելիս, օգտագործողը կարող է ընտրել 2 չափսերից մեկը, քանի որ միշտ չէ, որ բջջային ինտերնետ թույլ է տալիս մեծ ծավալով լուսանկարներ վերբեռնել: