Solar Paper. աշխարհի ամենաբարակ ու թեթև արևային մարտկոցը (տեսանյութ)

Solar Paper-ը թղթի բարակություն ունեցող արևային մարտկոց է, որն ունի USB-պորտ և կարող է լիցքավորել ցանկացած սարք։ Մարտկոցը թղթադրամից մի փոքր ավելի մեծ է չափսերով։

Solar Paper-ն ունի ներկառուցված էկրան, որը ցուցադրում է, թե տվյալ պահին սարքը որքան էներգիա է կուտակում։ Պանելները կարելի է ավելացնել մագնիսային ամրակների  միջոցով՝ ավելի շատ էներգիա կուտակելու համար։ Նշենք, որ սարքը ջրակայուն է։

Այժմ Kickstarter կայքում միջոցներ են հավաքվում Solar Paper-ի թողարկման համար, և մի քանի օրվա ընթացքում անհրաժեշտ $50,000 դոլարի փոխարեն հավաքվել է $107,253՝ չնայած դրամահավաքի ավարտին դեռ 41 օր կա։ $69 դոլար նվիրաբերելու դեպքում օգտագործողը կստանա 5W Solar Paper, $99-ի դեպքում՝ 7.5W, իսկ $129-ի դեպքում՝ 10W։ Առաքումը նախատեսվում է սկսել ս․թ․ սեպտեմբերին։