Թողարկվել է ճանապարհորդողների համար նախատեսված Booking Now հավելվածը

Booking.com կայքը թողարկել է իր Booking Now հավելվածի Android-տարբերակը։ Նշենք, որ ծրագիրը թույլ է տալիս արագ գտնել ու ամրագրել հյուրանոցային համարներ։

Booking Now-ն հատկապես օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քիչ ժամանակ ունեն հյուրանոց գտնելու համար։ Որոնումը կատարվում է ավելի քան 600 հազար հյուրանոցներում, առանձնատներում, հյուրատներում և այլն։ Ընկերությունը հետազոտել է շուկան ու պարզել, որ ժամանումից 2 օր առաջ կատարվող ամրագրումների մոտ կեսը կատարվում է հեռախոսների միջոցով։ Այդ է պատճառը, որ ընկերությունը ստեղծել է հատուկ հավելված։

53

 

Ի տարբերություն նմանատիպ ծրագրերի՝ հավելվածը ոչ միայն հաշվի է առնում օգտագործողի գտնվելու վայրը, այլև նրա նախասիրությունները, օրինակ՝ գնային նախընտրելի դիապազոնը, անհրաժեշտ հարմարությունները և այլն։ Ինչքան հաճախ օգտագործողն օգտվի հավելվածից, այնքան այն ավելի ճիշտ խորհուրդներ կտա։

Նշենք, որ հասանելի է նաև հավելվածի iOS-տարբերակը։