Microsoft-ը սկսել է ծալվող ստեղնաշարի վաճառքը (տեսանյութ)

Microsoft ընկերությունը թողարկել է ունիվերսալ անլար Bluetooth-ստեղնաշար, որը համատեղելի է ցանկացած ՕՀ-ով աշխատող համակարգչի հետ: Այն միաժամանակ կարելի է միացնել մի քանի գաջեթներին:

Universal Folding Keyboard-ը (UFK) պաշտոնապես ներկայացվել է փետրվարին` Mobile World Congress (MWC) ցուցահանդեսի ժամանակ: Ստեղնաշարը կոմպակտ է ու հեշտորեն տեղավորվում է պայուսակում: Մեկ լիցքավորումով մարտկոցի էներգիան բավարարում է մոտ 3 ամիս:

UFK-ն կարելի է ձեռք բերել մոտ 100 դոլարով:

Աղբյուրը` TheVerge.com