SanDisk Connect Wireless Stick ֆլեշ-կրիչն ունի Wi-Fi ինտերֆեյս

SanDisk ընկերությունը ներկայացրել է Wi-Fi ինտերֆեյսով ֆլեշ -կրիչ՝ SanDisk Connect Wireless Stick անվանմամբ։ Անլար ինտերֆեյսի առկայությունը թույլ է տալիս կրիչն օգտագործել համակարգչից և այլ սարքերից` ստեղծելով ընդհանուր հասանելիություն նրա մեջ գտնվող ֆայլերին։ Կրիչը թողարկվել է 16, 32, 64 և 128 ԳԲ տարբերակներով։

SanDisk Connect Wireless Stick-ն աշխատում է ներկառուցված մարտկոցից, մեկ լիցքավորմամբ աշխատանքի ժամանակը կազմում է մոտ 4,5 ժամ, իսկ լիցքավորվում է այն ուղղակի համակարգչին միացնելիս։

Բջջային սարքերից կրիչին դիմելու համար հատուկ մշակված SanDisk Connect ծրագիրը հասանելի է iOS, Android և Fire OS ՕՀ-ների համար։ SanDisk Connect Wireless Stick-ի գինը կազմում է մոտավորապես $30-ից $100։

Աղբյուրը՝ SanDisk