Apple-ն ու Samsung-ը կվերացնեն SIM-քարտերը

Մոտ ապագայում ավանդական SIM-քարտերը դուրս կգան գործածությունից․ համենայն դեպս երկու խոշոր արտադրողներ՝ Apple ու Samsung ընկերություններն աշխատում են այդ ուղղությամբ։ Վերջիններս միավորել են ուժերը նոր նախագծի շրջանակներում, որը նախատեսում է սահմանել բջջային ցանցում սարքի ճանաչման նոր ստանդարտ։ e-SIM տեխնոլոգիան թույլ կտա ընտրել բջջային օպերատորին՝ ընդամենը նշելով մենյուի կետերից մեկը։

Նմանատիպ տեխնոլոգիա արդեն օգտագործվում է Apple-ի iPad Air 2 պլանշետներում։ Եթե բջջային օպերատորն ապահովում է համապատասխան տեխնոլոգիան, ապա սարքն ավտոմատ կերպով կարողանում է ընտրել օպերատորին։ Այժմ Apple-ն ու Samsung-ը ցանկանում են միասին մշակել ունիվերսալ ստանդարտ, որը թույլ կտա նման լուծում ստեղծել ցանկացած սմարթֆոնի կամ պլանշետի համար։

Սպասվում է, որ նոր տեխնոլոգիան վերջնականապես պատրաստ կլինի 2016թ․։ Մի շարք խոշոր օպերատորներ, այդ թվում՝ AT&T, Deutsche Telekom, Vodafone, Orange և Telefónica ընկերությունները, արդեն հայտնել են իրենց աջակցության մասին։

Աղբյուրը՝ The Verge