«Ֆոտոլրագրությունից մինչև սնունդ». դասախոսություն Ջոն Լիի հետ

«Ֆոտոլրագրությունից մինչև սնունդ». դասախոսություն Ջոն Լիի հետ

Սննդի լուսանկարիչ Ջոն Լին Թումոյում կանցկացնի երկուշաբաթյա դասընթաց Թումո անդամների հետ, իսկ հունիսի 20-ին կանցկացնի բաց դասախոսություն բոլոր հետաքրքրված անձանց համար:

Սան Ֆրանցիսկոյում ապրող և աշխատող լուսանկարիչ Ջոն Լին երկար տարիների փորձ ունի ֆոտոլրագրության և ստուդիայում աշխատելու մեջ: Լին տարիներ շարունակ եղել է Chicago Tribune թերթի լուսանկարիչ՝ լուսաբանելով ԱՄՆ նախագահական արշավները, Իսլամական ֆունդամենտալիզմը Պակիստանում և Ինդոնեզիայում, Իրաքի պատերազմը և բազմաթիվ այլ նշանակալի քաղաքական և հասարակական իրադարձություններ: Նա նաև աշխատել է որպես դիմանկարիչ և նորությունների լուսանկարիչ Chicago Tribune Sunday Magazine ամսագրի համար:

Սկսած 2005-ից Ջոն Լին մասնագիտացել է գաստրոնոմիկ նատյուրմորտի, դիմանկարի և ռեպորտաժի ոլորտներում: Իր աշխատանքները տպագրվել են ԱՄՆ-ի հանրահայտ շեֆ խորհարարների բազմաթիվ խոհարարական գրքերում, ինչպես նաև ամերիկյան և եվրոպական ամսագրերում:

Բաժիններ: Բլոգ, Հայաստան