Սեպտեմբերին թողարկվելիք գունավոր iPhone-ների լուսանկարները համացանցում են

Այս տարի Apple ընկերությունը կթողարկի iPhone X-ին նման երկու  սմարթֆոն: Դրանցից մեկը IPS- 6,1 դյույմ անկյունագծով է, իսկ երկրորդը՝ դրա Plus տարբերակը՝ 6,5 դյույմ անկյունագծով և OLED էկրանով։ ONLeaks-ը հարապարկել է նոր սմարթֆոնների լուսանկարներ, որոնք ստեղծվել են դրանց նախնական էսքիզների հիման վրա։

Ամենայն հավանականությամբ, նոր սմարթֆոնները չեն տարբերվի Apple-ի նախորդ  տարվա հոբելյանական մոդելներից։ Ընկերության ամենամատրելի սմարթֆոնը  կունենա մեկ տեսախցիկ, էկրանի վերին հատվածիկտրվածք  և զինված կլինի Face ID տեխնոլոգիայով։ Փաստորեն, նոր iPhone-ն ամբողջությամբ կկրկնօրինակի iPhone X-ին։  iPhone-ների մնացած տարբերակների վերաբերյալ տեղեկտավություն դեռ չկա։ Հնարավոր է, որ iPhone-ի Plus մոդելը կվաճառվի 1200 ԱՄՆ դոլարով, իսկ iPhone-ի 6,1- անկյունագծով տարբերակը կհամապատասխանի iPhone X-ի ներկայիս գնին։