Ինչպես շահել համաշխարհային թվային առևտրի դարաշրջանում

Ինչպես շահել համաշխարհային թվային առևտրի դարաշրջանում

Կորպորատիվ հարաբերությունների մասնագետ և eBay-ի Ասիական-խաղաղօվկիանոսյան մասի հանրային քաղաքականության ղեկավար Սասուն Գրիգորյանը բաց դասախոսություն կանցկացնի Թումոյում:

Սասունը կխոսի համաշխարհային ուսումնասիրությունների, առևտրային շրջանառության, մատակարարման փոփոխությունների, միջսահմանային տվյալների ազատության և ռազմավարությունների մասին, որոնք կօգնեն խթանել տվյալ շրջանի առևտրային աճը:

Սասունը նաև կցուցադրի օրինակներ, թե ինչպես են փոքր բիզնեսները ամբողջ աշխարհում տարածվում և արտահանվում աշխարհի տարբեր մասեր:

Նա կանրադառնա նաև ժամանակակից տեխնոլոգիաների հարթակների ճիշտ օգտագործմանը, դրանց ապագա հնարավոր զարգացմանը:

Բաժիններ: Հայաստան