Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է ստարտափերի համար նախատեսված աքսելերացիայի նոր ծրագիր մեկնարկ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը հայտարարում է ստարտափերի համար նախատեսված աքսելերացիայի նոր ծրագիր մեկնարկ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը ընդունում է նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերությունների համար նախատեսված աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու հայտեր։ 12 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ են տանում իրենց արտադրանքի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և մուտք ունենալով գլոբալ տեխնիկական և բիզնես ռեսուրսներին ու փորձին։

Ի՞նչ է ներառում ծրագիր

Փորձառու մենթորներ տեղական և միջազգային ՏՏ համայնքից

Ծրագրում ընգրկված ստարտափերն իրենց պրոդուկտի զարգացման ընթացքում աշխատում են տարբեր ոլորտներում բազմաթիվ տարիների փորձառնություն ունեցող մասնագետների հետ։ Ծրագրում ներգրավված են մենթորներ արտերկրից, ովքեր կիսվում են իրենց միջազգային փորձով և օգնում թիմերին իրենց արտադրանքը մշակելիս հաշվի առնել միջազգային շուկայի պահանջները և փորձը։

Ծրագրի նախորդ փուլին ներգրավված են եղել ավելի քան 30 հաջողակ ձեռներեցներ և ներդրողներ Սան Ֆրանցիսկոյից, Նյու Յորքից, Բոստոնից, Սիդնեյից, Իսրայելից և Հայաստանից. Ստարտափներին իրենց փորձով կիսվել և աջակցել են Փոլ Բերբերյանը, Սիդնի Մինասյանը, Ներսես Օհանյանը, Եվա Հյուսյանը, Ռազմիկ Աբնուսը, Միշել Դավուդյանը, Պերճ Այվազյանը, Էլի Դեյվիդը, Ռոբերտո Իտերիանոն, Լուիս Սթեյնը և ուրիշներ։

Հանդիպումներ/քննարկումներ

Ստարտափերը առերես և առցանց հանդիպումներ, սեմինարիներ և քննարկումներ են ունենում բազմաթիվ միջազգային մասնագետների հետ այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ պրոդուկտի մարկետինգը, հաճախորդների հետ կապերի հաստատումը, պրոդուկտի ներկայացման հմտությունները, ներդրումներ ներգրավելու հմտությունները,  և այլն։

Նախորդ փուլերի արդյունքներ՝

Ստարտափերը հնարավորություն են ունեցել հանդիպումներ ունենալ Սան Ֆրանցիսկոյից, Սիդնեյից, Նյու Յորքից և Բոսթոնից ՏՏ ոլորտի հաջողակ ձեռներեցների և փորձառու մասնագետների հետ: Նրանց թվում են եղել Թոմ Սավադան, Լուիս Ամաթը, Էլի Դեյվիդը, Ռազմիկ Աբնուսը, Պերճ Այվազյանը, Նարեկ Սողմոնյանը, Միշել Դավուդյանը և այլոք, որոնք տարբեր սեմինարների և հանդիպումների ընթացքում ուղղորդել են ստարտափներին իրենց փորձով և խորհուրդներով:

Դինամիկ միջավայր և գրասենյակային պամաններ

Ծրագրի ողջ ընթացքում ստարտափերը հնարավորություն են ունենում օգտվել ՄԻԿ Հայաստանի գրասենյակի բոլոր պայմաններից՝ տարածք, համակարգիչներ, համակարգչային ծրագրեր, այլ սարքավորումներ։

Մասնակցություն ստարտափերի համար նախատեսված միջազգային մրցույթներին և կոնֆերանսներին

ՄԻԿ Հայաստանը հանդիսանում է մի շարք միջազգային մրցույթների՝ SLUSH, Seedstars World, տեղական գործընկերը Հայաստանում, որոնք հնարավորություն են տալիս ստարտափին իրենց պրոդուկտը ներկայացնել միջազգային ներդրողներին, մասնագետներին և լրատվամիջոցներին։ Աքսելերացիոն ծրագրում ընդգրկված ստարտափերը հնարավորություն կունենան մասնակցել մրցույթների տեղական ընտրությանը:

Նախորդ փուլերի արդյունքներ՝

Solo Learn Seedstars World 2014-ի տեղական փուլում առաջին տեղը զբաղեցնելուց հետո հնարավորություն ունեցավ ներկայանալ Seedstars World 2014 Շվեցարիայիում կայացած փուլին, ընդգրկվել լավագույն տասնյակում և գրավել բազմաթիվ ներդրողների ուշադրությունը։ Penny ստարտափը մասնակցել է Seedstars World 2015-ի տեղական ընտրության փուլին և զբաղեցրել 3-րդ տեղը։

Flaxton ստարտափը ՄԻԿ Հայաստանի աջակցությամբ հնարավորություն ունեցավ մասնակցել Սան Ֆրանցիսկոյում կայացած Docker կոնֆերանսին և կապեր հաստատել բազմաթիվ պոտենցիալ ներդրողների հետ։

Աջակցություն ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ

ՄԻԿ Հայաստանը աջակցություն է տրամադրում ստարտափերի ներգրավելու ֆինանսական միջոցներ իրենց արտադրանքը հետագա զարգացման համար ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողներից և վենչուրային հիմնադրամներից։ Աքսելերացիոն ծրագիրը ամփոփում է 12 շաբաթների արդյունքները Դեմո օրվա շրջանակում, որի ընթացքում մասնակից ստարտափ թիմերը հնարավորություն են ունենում իրենց վերջնական արտադրանքը ներկայացնել ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։

Նախորդ փուլերի արդյունքներ՝

Աքսելերացիոն ծրագրի վերջին երկու փուլերին մասնակցած 4 ստարտափեր՝ Solo Learn, Forkize, Flaxton և Penny, հաջողությամբ ներգրավել են ավելի քան 350,000 ԱՄՆ դոլլար իրենց պրոդուկտի հետագա զարգացման և մարկետինգի համար։

Ծրագրի մասնակցության համար կարող են դիմել 2-4 հոգուց բաղկացած ստարտափերը, ովքեր առաջարկում են ՏՏ լուծում որևէ խնդրի ցանկացած ոլորտում։ Դիմում հայտերի ընդունման օնլայն հարթակը շուտով հասանելի կլինի դիմումների հավաքագրման համար: Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը մինչև հուլիսի 31-ը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ նախորոք զանգահարելով (010)545-343 և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ։

Բաժիններ: Հայաստան, Սթարթ ափ