Թողարկվել է Pixar-ի «Լավ դինոզավրը» մուլտֆիլմի թրեյլերը

Pixar ընկերությունը հրապարակել է ռեժիսոր Պիտեր Սոնի «Լավ դինոզավրը» մուլտֆիլմի 2.5 րոպեանոց թրեյլերը։ Այս ռեժիսորը ճանաչված է «Partly Cloudy» կարճամետրաժ մուլտֆիլմով։

«Լավ դինոզավրը» մուլտֆիլմի գործողությունները ծավալվում են 65 մլն տարի առաջ։ Սյուժեն պատմում է Արլո անունով փոքրիկ դինոզավրի ու տղայի մասին։ Թրեյլերում ոչ մի երկխոսություն չկա, սպասվում է, որ մուլտֆիլմում ևս հերոսները շատ չեն խոսի։

Մուլտֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2014-ին, սակայն ստուդիայում չհավանեցին ժապավենի առաջին տարբերակը։ Մուլտֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերին։