ZTE-ն ներկայացրել է Axon Watch խելացի ժամացույցը

ZTE ընկերությունը Չինաստանում ներկայացրել է Axon Watch խելացի ժամացույցը, որը նախորդ տարի ներկայացված ZTE BlueWatch մոդելի համեմատ շատ մեծ առավելություններ ունի ինչպես դիզայնի, այնպես էլ ֆունկցիոնալության առումով։

ZTE Axon Watch-ն ունի սովորական ժամացույցի տեսք, սարքն աշխատում է Tencent OS օպերացիոն համակարգով։ Ժամացույցը հասկանում է ժեստային կառավարում, թույլ է տալիս հեռախոսազանգեր անել, հաղորդագրություններ ուղարկել, ինչպես նաև ունի ֆիտնեսային ֆունկցիաներ։

Խելացի ժամացույցն ունի 1,4 դյույմանոց սենսորային կլոր էկրան (AMOLED)` 400×400 պիկսել թույլատրելիությամբ, որը պաշտպանվում է շափյուղային ապակով։ Սարքն աշխատում է 1,2 ԳՀց հաճախականությամբ քառամիջուկ պրոցեսորով, ունի 512 ՄԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն, Bluetooth 4.1 ինտերֆեյս, 300 մԱ/ժ մարտկոց։

Աղբյուրը՝ Engadget