Android օգտագործողները ակտիվորեն անցում են կատարում iPhone-ին

Apple ընկերությունը, հայտարարելով 2015-ի երրորդ եռամսյակի արդյունքների մասին, անդրադարձել է մի քանի հետաքրքիր փաստերի։ Օրինակ՝ iPhone օգտագործողների 86%-ը ծրագրում են ևս մեկ սարք ձեռք բերել Apple-ից, իսկ Android-ից iPhone-ին անցում կատարած օգտագործողների թիվը ռեկորդ է սահմանել։ Կոնկրետ թվեր, սակայն, ընկերությունը չի հրապարակել։

iPhone-ին անցում կատարելու պատճառներից մեկը այն է, որ Apple-ը թեև ուշացած, բայց և այնպես արձագանքեց օգտագործողների պահանջներին ու մեծացրեց իր սմարթֆոնի էկրանի չափսը։