Sony-ն պատրաստվում է ներկայացնել բարձր դասի Xperia S60 և S70 սմարթֆոնները

Sony ընկերությունը հաջորդ ամսվա ընթացքում կսկսի երկու նոր սմարթֆոնի վաճառք։ Խոսքը Xperia S60 և Xperia S70 մոդելների մասին է, որոնք կդառնան ընկերության նոր շարքի առաջատարները։ Սմարթֆոնները կներկայացվեն IFA 2015 ցուցահանդեսից առաջ, որը կանցկացվի սեպտեմբերի 4-9-ը Բեռլինում։

Հնարավոր է Xperia S60-ն ու Xperia S7-ը թողարկվեն օգոստոսի 18-ին։ Սմարթֆոնների՝ բարձր դասին պատկանելու մասին հուշում է նրանց բարձր գինը՝ 850–920 դոլար։

Սարքերի տեխնիկական պարամետրերի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ․ ոչ պաշտոնական տեղեկություններով՝ երկու մոդելն էլ կունենան 32 ԳԲ ներքին հիշողություն։

Աղբյուրը՝ phoneArena