Ցանցում են հայտնվել Samsung Galaxy S6 Edge Plus-ի և Note 5-ի լուսանկարները

Ցանցում են հայտնվել Samsung Galaxy S6 Edge Plus-ի և Note 5-ի լուսանկարները

Այսօր ցանցում են հայտնվել Samsung Galaxy S6 Edge Plus-ի և Note 5-ի իրական լուսանկարները։ Նշենք, որ այս նկարներում սմարթֆոնների դիմային էլեմենտները համապատասխանում են այս մոդելների համար թողարկվող պատյաններին, ինչը նշանակում է, որ հեռախոսներն ունեն հենց այս տեսքը։

 

MobileFun կայքը չի հրապարակել սմարթֆոնների ետնային ու կողմնային մասերի լուսանկարները։

Սպասվում է, որ Galaxy S6 Edge Plus-ը կունենա 5.54 դյույմանոց էկրան, 3ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ՄՊ հիմնական և 5 ՄՊ դիմային տեսախցիկ։ Ամենայն հավանականությամբ, մոդելը կներկայացվի հաջորդ ամսվա ընթացքում։

Աղբյուրը՝ MobileFun

Բաժիններ: Մոբայլ