Մեսենջերները՝ ամուսնալուծությունների պատճառ

Մեսենջերների տարածվածությունն ազդել է Չինաստանում ամուսնալուծությունների թվի մեծացման վրա։ Այս կարծիքին են հոգեբանական խորհրդատվություն տրամադրող Banyuetan ընկերության փորձագետները։ Չինաստանում ամուսնալուծությունների թիվն աճում է բավական մեծ արագությամբ․ այսպես, 2014-ին յուրաքանչյուր հինգերորդ նոր գրանցված ամուսնությունն ավարտվում էր ամուսնալուծությամբ։

Երկրի ամենամեծ քաղաքներից մեկում՝ Գուանչժոյում, իշխանությունները հայտարարել են, որ ժամանակավորապես չեն ընդունվի ամուսնալուծության դիմումներ՝ աշխատակիցների ոչ բավարար քանակ ունենալու պատճառով։

Ըստ Banyetan-ի՝ մեսենջերների տարածումը հանգեցնում է նրան, որ ամուսինների համար ավելի հեշտ է դառնում իրար դավաճանելը։ Պարբերականի տվյալներով՝ այն տղամարդկանց թիվը, ովքեր շփվում են սիրուհիների հետ մեսենջերների միջոցով, վերջին մի քանի տարում աճել է 20%-ով։ Ընկերության հոգեբանները պարզել են, որ այցելուներից շատերը գալիս են կոտրված հեռախոսներով՝ այդպիսով փորձելով ամեն կերպով վերացնել սիրուհիների հետ ունեցած նամակագրությունները։