Google Maps-ի 3 նոր ֆունկցիա, որն արժե իմանալ

Google Maps-ն ամենահարմարավետ քարտեզագրական ծառայությունն է, որը թարմացվում ու համալրվում է նոր ֆունկցիաներով շատ հաճախ։ Վերջերս ավելացվել են 3 նոր ֆունկցիաներ, որոնք օգտակար կլինի իմանալ այս հավելվածը կիրառողներին։

1. Կոորդինատների ուղարկում Google Maps-ից սմարթֆոնին

Հաճախ կարիք է լինում Google Maps-ի վեբ-տարբերակից տվյալներն ուղարկել սմարթֆոնին կամ պլանշետին։ Այժմ դա շատ հեշտ է անել։

Screen-11_1437988485-630x428

Բավական է միայն նշել այն կետը, որի կոորդինատները ցանկանում եք ուղարկել սմարթֆոնին և ձախ անկյունում հայտնված պանելում սեղմել «Ուղարկել բջջային սարքի վրա» հղումը։ Դրանից հետո սմարթֆոնի էկրանին կցուցադրվի ծանուցում։

2. Բոլոր տեղաշարժների պատմության դիտում

Այս հնարավորությունն ավելացվել է վերջերս։ Այն կոչվում է «ժամանակագրություն» և ցուցադրում է օգտագործողի կողմից կատարված բոլոր տեղաշարժերի պատմությունը։

Capture

3. Տեղանունները՝ սեփական անուններով

Google Maps-ի թարմացված Android-տարբերակը պարունակում է ևս մեկ նորամուծություն, որը թույլ է տալիս ցանկացած վայրի տալ սեփական անվանումը։ Սա օգտակար է հատկապես այն ժամանակ, երբ դժվարանում ենք մտապահել օտար լեզուներով տեղանունները։

Capture

Ֆունկցիայից օգտվելու համար սեղմեք քարտեզի անհրաժեշտ կետին, այնուհետև բացեք այդ վայրի քարտը։ Այստեղ պետք է ընտրել մենյուն (երեք կետ) և «Փոխել անվանումը» տարբերակը։